31 հոկտեմբերի 2008 - 17:25 AMT
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ մոսկովյան բանակցությունները կանցկացվեն "3+3" ձեւաչափով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները կացկացվեն "3+3" ձեւաչափով: Նոյեմբերի 2-ին նշանակված Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից համանախագահների մասնակցությամբ, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

Համանախագահները Մոսկվա կժամանեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, որի նախաձեռնությամբ էլ անցկացվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը:

Այսօր ռուսական մայրաքաղաքում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, իսկ նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ հանդիպումների արդյունքները կզեկուցվեն նախագահներին, որից հետո նրանք կվարեն բանակցությունները: