Ճապոնիայում կայացել է կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությունը22 հոկտեմբերի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի կայսր Նարուհիթոն պաշտոնապես սկսել է գահակալությունը: Թագաժառանգ Նարուհիթոն դեռևս մայիսի 1-ի կարճ արարողության ժամանակ էր հայտարարել կայսր դառնալու մասին, սակայն նոր ծիսակարգով նա իր քաղաքական կարգավիճակի փոփոխության մասին պաշտոնապես հայտարարել է Տոկիոյում կայացած արարողության ժամանակ, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: «Երդվում եմ, որ գործելու եմ ըստ սահմանադրության և կատարելու եմ իմ պարտականությունները որպես պետության և ժողովրդի միասնության խորհրդանիշ:Հուսով եմ, որ Ճապոնիան հետագայում ևս կզարգանա և իր ավանդը կբերի միջազգային հանրության խաղաղությանն ու բարեկամությանը, ինչպես նաև կնպաստի մարդկանց բարեկեցությանն ու բարգավաճմանը՝ շնորհիվ ժողովրդի իմաստության և անխոնջ ջանքերի,-ասել է կայսրը: Ճապոնիայի կառավարության հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մասնակցել է Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն 2019-ի ապրիլին պաշտոնապես հրաժարվել է գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |