Ասադն առաջնագիծ է այցելել

Ասադն առաջնագիծ է այցելել

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առաջնագիծ է այցելել Իդլիբ գավառում:

Սիրիայի նախագահը հանդիպում է ունեցել զինծառայողների հետ Ալ Հաբիթ ավանում: Չի հստակեցվում, թե հատկապես երբ է կայացել այցը, գրում է Interfax-ը ՍԱՆԱ գործակալության վրա հղումով:

Իդլիբն այժմ Սիրիայի միակ գավառն է, որի զգալի մասն առայժմ խռովարարների հսկողության տակ է:

Ըստ ռուսական ԱԽ-ի, Իդլիբ գավառում ահաբեկչական տարբեր խմբավորումների գրոհայինների թիվը հասնում է 35,000-ի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---