Ոստիկանությունը զանգվածային անկարգությունների կասեցման զորավարժություն է անցկացրել (վիդեո) 22 հոկտեմբերի 2019 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության զորքերում զինծառայողների ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հատուկ պատրաստության նպատակով պարբերաբար մարտավարամասնագիտական զորավարժություններ են կազմակերպվում: Հոկտեմբերի 21-ին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի գլխավորությամբ հերթական զորավարժությունն է անցկացվել հասարակական կարգի պահպանության զորամասում: Ըստ պայմանական իրադրության` քաղաքի բանուկ հատվածներից մեկում չարտոնված հավաքը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից, մասսայական անկարգություններ են տեղի ունենում, և հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն կա: Հատուկ օպերացիայի կազմակերպումից առաջ զորամասի հրամանատարը զորքերի ղեկավար կազմին է ներկայացնում ստեղծված իրավիճակը, անկարգություններ հրահրող անձանց գործողությունների բնույթը: Որոշվում է, որ օպերացիան պետք է անցկացնի երրորդ գումարտակը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Գումարտակի հրամանատարը զեկուցում է ղեկավար կազմին, թե խմբակային խախտումների ակտիվ մասնակիցներին և կազմակերպիչներին մեկուսացնելու ուղղությամբ ինչ գործողություններ են պատրաստվում ծավալել` միաժամանակ ներկայացնելով, թե, ինչպիսի հատուկ միջոցներ ու մարտական ինչ տեխնիկա է անհրաժեշտ, ուժերի տեղաբաշխումն ինչպես է պատկերացնում: Օպերատիվ պլանը հավանության է արժանանում: Հատուկ գումարտակն անցնում է առաջադրված խնդրի իրականացմանը: Հասարակական կարգը պայմանականորեն խախտածները նույնպես ոստիկաններ են, միայն թե` քաղաքացիական հագուկապով: Ոստիկանների զգուշացումներին հակառակ` մասսայական անկարգությունները շարունակվում են: Կարգազանցների ձեռքին մահակներ և վառելանյութով շշեր կան: Նախազգուշացնելուց և բավարար ժամանակ տալուց հետո ոստիկանության զորքերի ծառայողները սկսում են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա... Հասարակական կարգի խմբակային խախտումների ակտիվ մասնակիցները մեկուսացվում են և տեղափոխվում ոստիկանության տարածքային բաժիններ: Հասարակական կարգը վերականգնված է: Հնարավոր անկարգություններից խուսափելու համար ոստիկանները փշալարերով փակում են փողոցը` ենթադրյալ փողոցը: Միջոցառումից անմիջապես հետո հրամանատարական կազմը ամփոփել է զորավարժության արդյունքները: Մարտական առաջադրանքը կատարված էր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |