Credit Suisse. Հայաստանի բնակչության հարստությունը 42 մլրդ դոլար է

Credit Suisse. Հայաստանի բնակչության հարստությունը 42 մլրդ դոլար է

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության հանրագումար հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է շվեյցարական Credit Suisse բանկի համաշխարհային հարստության մասին զեկույցում: ՀՀ-ն դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին:

Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին՝ 37 մլրդ դոլար հարստությամբ:

Ադրբեջանը դասվել է միջինից բարձր եկամուտով երկրների շարքին՝ 83 մլրդ դոլար հարստությամբ:

Ըստ Credit Suisse-ի, 2019-ին ՀՀ 1 քաղաքացու հարստության միջին չափը կազմել է 19,517 հազար դոլար: Միջնագիծն անցնում է 8,309 հազար նիշով՝ բնակչության կեսի հարստությունն այդ նիշից ցածր է, կեսինը՝ բարձր:

Վրաստանում այդ ցուցանիշը 12,609 հազար և 5,226 հազար դոլար է, Ադրբեջանում՝ 11,865 հազար և 5,150 հազար

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի