Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում23 հոկտեմբերի 2019 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ գրեթե 6 ժամ տևած բանակցություններից հետո: Պուտինն այդ պայմանավորվածություններն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագահները հաստատել են հավատարմությունը Սիրիայի միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը: Նշվում է, որ առկա ստատուս քվոն «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում՝ Թել Աբյադի և Ռաս էլ Այնի միջև 32 կմ խորությամբ, կպահպանվի: Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողության սահմաններից դուրս տարածքը կզբաղեցնեն Սիրիայի զինծառայողներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ուժերի նահանջին սահմանից 30 կմ խորությամբ: Այդ գործողությունը պետք է ավարտվի 150 ժամում: Այդ պահից կմեկնարկի ռուս-թուրքական համատեղ պարեկությունը սահմանից 10 կմ խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, բացառությամբ Ղամիշլիի: Քրդական զորամիավորումներն, ըստ համաձայնագրի, դուրս կգան Մանբիջից և Էլ Ռիֆաթից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 17-ին Անկարայում բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել թուրքական ռազմական «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում դադարեցնելու մասին:Ինչպես ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, Թուրքիան պարտավորվել է կասեցնել «Խաղաղության ակունք» գործողությունը, որպեսզի քրդական ջոկատները «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից», որոնց Անկարան համարում է շաղկապված ՔԱԿ հետ, 120 ժամվա (5 օրվա) ընթացքում կարողանան հեռանալ անվտանգության գոտուց: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |