Երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրինագիծն ընդունվել է![]() 23 հոկտեմբերի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրինագիծը։ Կողմ է քվեարկել 83, դեմ՝ 24 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել: Այսուհետ քաղաքացիները կարող են տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և առցանց փոխանցել ոստիկանությանը: Խախտումն արձանագրած անձի ինքնությունը չի բացահայտվում։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին: Լինելու են նաև սահմանափակումներ՝ նույն անձը չի կարողանա անսահմանափակ տեսագրություններ ուղարկել խախտում կատարած միևնույն անձի վերաբերյալ: Առավելագույն չափը սահմանելու է կառավարությունը: ![]() ![]() Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ Նրանք արդեն եղել են Ակադեմիական քաղաքի տարածքներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |