Ավիատոմսերը Եվրոպայում կթանկանան23 հոկտեմբերի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները սկսել են կլիմայի հարկ սահմանել, որը կանդրադառնա բյուջետային ավիաընկերությունների գործունեության վրա՝ զրկելով նրանց էժան ավիատոմսեր վաճառելու հնարավորությունից, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Նշվում է, որ իշխանությունները նման որոշում են կայացրել դրդելու համար զբոսաշրջիկներին ընտրել տրանսպորտի այլընտրանքային միջոցներ 2020-ի ապրիլից նոր հարկը կգանձվի Գերմանիայում: Ըստ նոր քաղաքականության, ներքին կամ եվրոպական ուղղություններով թռիչքների դեպքում՝ մինչև 2,5 հազար կմ հեռավորությամբ, թանկացումը կկազմի 15 տոկոս: Նախկին 7,5 եվրոյի փոխարեն կգանձվի 13,03 եվրո, հայտնում է Lenta.ru-ն: Միևնույն ժամանակ, այն զբոսաշրջիկները, որոնք կհատեն մինչև 6 հազար կմ, ստիպված կլինեն 33 եվրո վճարել 23,4-ի փոխարեն, իսկ ավելի հեռավոր թռիչքների դեպքում՝ 59,4 եվրո 42,1-ի փոխարեն: Այդ գումարները կվճարեն բոլոր ուղևորները, որոնք կթռչեն Գերմանիայից, բացի տարանցիկ ուղևորներից: Նշվում է նաև, որ հարկից ստացված եկամուտը կազդի երկաթուղային տոմսերի գների նվազեցման վրա: Ակնկալվում է, որ Գերմանիայում գնացքով ուղևորությունները 10 տոկոսով կէժանանան: Գերմանիայից բացի 2020-ից կլիմայի հարկ կգանձվի Ֆրանսիայում՝ 1,5-18 եվրո: 2021-ից նմանատիպ հարկ կգանձեն Նիդերլանդները, իսկ 2018-ից՝ Շվեդիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |