Գագիկ Հարությունյանը հերքում է՝ չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից

Գագիկ Հարությունյանը հերքում է՝ չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հերքում է, թե 2018-ին իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։

«Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի (ՍԴ) նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ վայր է դրել ՍԴ նախագահի լիազորությունները, մնացել է անդամ մինչև թոշակի ձևակերպումը։«Ես չեմ ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե իրեն չե՞ն ստիպել, որպեսզի այդ քայլին գնա, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ՝ Հարությունյանն ասել է, որ ինքն է նման որոշում կայացրել:

«Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»,-ասել է Հարությունյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---