Նոբելյան մրցանակակիրը միֆ է անվանել հարկերի նվազման օգուտը տնտեսության համար23 հոկտեմբերի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հարկերի նվազեցման անհրաժեշտությունը ներդրումների և էկոնոմիկայի աճի խթանման համար «միֆ է», որը գործարարներն են հորինել: Այդ մասին հայտարարել է 2019-ի էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկաբնակ հնդիկ գիտնական Աբհիդջիտ Բաներջին: Նրա կարծիքով, հարկերի նվազումը «խթան է» միայն հարուստների համար, որոնք առանց այդ էլ «տոննաներով կանխիկ գումար» ունեն: Ավելի ճիշտ կլինի պահանջարկի խթանման համար որոշ հարկեր բարձրացնել՝ խոսքը ապահովված մարդկանց վճարների մասին է, և «բաժանել փողը» մարդկանց, որպեսզի նրանք կարողանան այն ծախսել, կարծում է Բաներջին, գրում է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով: «Կրճատելով հարկերը՝ չեք խթանում աճը, դուք դա կանեք, փողը մարդկանց բաժանելով: Ներդրումները կարձագանքեն պահանջարկին»,-ասել է նա: Գիտնականը հավելել է, որ աճող անհավասարությունն ԱՄՆ-ի պես զարգացած երկրներում զայրացնում է մարդկանց և նպաստում միջազգային առևտրում այսօր առկա լարվածությանը: «Անհավատալի է, որ հանուն տնտեսական աճի թույլ եք տվել անհավասարությանը հասնել նման մակարդակի»,-ասել է նա: Հոկտեմբերին Բաներջին, նրա կինը՝ ֆրանսուհի Էսթեր Դյուֆլոն, և ամերիկացի Մայքլ Քրեմերը արժանացել են Շվեդիայի բանկի մրցանակին, որը ոչ պաշտոնապես համարվում է էկոնոմիկայի ոլորտի Նոբելյան մրցանակ, աղքատության դեմ պայքարի գիտականորեն ապացուցված միջոցների որոնման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |