Մոսկվայի տաքսիստների 8%-ը հայ է23 հոկտեմբերի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ տաքսիստները Մոսկվայում 8% են կազմում: Այս մասին հայտնել է Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պրոնինը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Պրոնինի ներկայացրած տվյալների համաձայն՝ Մոսկվայում տաքսի վարող օտարեկրյա քաղաքացիները 50%-ից ավել են կազմում, այդ թվում՝ 30% Ղրղզստանի քաղաքացիներ, 14%՝ Տաջիկստանի, 15%՝ Ուզբեկստանի, 11%՝ Ադրբեջանի, 8%՝ Հայաստանի և 1%՝ Վրաստանի: Պաշտոնյան հավելել է նաև, որ օտարազգի վարորդները Մոսկվայում աշխատում են հիմնականում իրենց երկրի կողմից տրված վարորդական իրավունքով: Սեպտեմբերի 26-ին հայտարարվել էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը մտադիր են տաքսի ավտոմեքենաների և վարորդների միասնական գրանցամատյան ստեղծել։ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունների համաձայն` արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։ Խնդիրը Հայաստանի իշխանությունները բազմիցս քննարկել են ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում։ Այս տարվա սեպտեմբերին որոշում էր ընդունվել այն մասին, որ հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդները կարող են աշխատել Ռուսաստանի տարածքում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |