Հայկական Ucraft-ը սկսել է գործակցել Google-ի հետ23 հոկտեմբերի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հայկական ՏՏ ոլորտիառաջատարներից Ucraft-ը սկսել է գործակցել Google-ի հետ։ Գործակցության արդյունքում Ucraft-ի White Label լուծումը հասանելի է դարձել Google Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։ Այս բիզնես լուծումից օգտվում են մի շարք առաջատար ընկերություններ, որոնց թվում են Mail.ru Group-ը, բուլղարական ամենամեծ հոսթինգ ընկերություններից Superhosting-ը, հայաստանյան ամենամեծ ՏՏ ընկերություններից SoftConstruct-ը և այլոք։ Առաջարկվող փաթեթները նախատեսված են ֆրիլանսերների, ինչպես նաև դիզայն, մարքեթինգ և ծրագրավորման ծառայություններ իրականացնող ընկերությունների համար։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ստեղծել համապատասխան թվով կայքեր, նախագծել և վերավաճառել դրանք սեփական բրենդի ներքո սկսած ամսական $99-ից։ Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google Marketplace, ընտրել համապատասխան փաթեթը, բաժանորդագրվել՝ ստեղծելով սեփական պրոյեկտը և վերջ. վեբկայքերի բիլդեռը պատրաստ է: Ի դեպ, բոլոր հետաքրքրված անձինք կստանան $300 Google-ի կողմից, որը կարող են հետագայում օգտագործել բաժանորդագրության վճարների համար։ Ավելի մանրամասն տեղեկություն առաջարկվող ծառայությունների, փաթեթների և սակագների մասին կարելի է ստանալ Ucraft-ի պաշտոնական կայքում։ Ucraft կայքերի բիլդերը նախատեսված է ՓՄՁ-ների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով կայք կամ առցանց խանութ ստեղծել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |