Փաստաբան. Գագիկ Խաչատրյանին կալանքից չազատելը նաև քաղաքական դրդապատճառ ունի23 հոկտեմբերի 2019 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազատ արձակման միջնորդության մասին որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին լրագորողների հետ ճեպազրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտել է Խաչատրյանի՝ հետվիրահատական պարտադիր բուժմանը: Փաստաբան Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանին կալանքից չազատելու որոշումը նաև քաղաքական դրդապատճառ ունի և նրան կալանավորելու խնդիր կար: Նրա խոսքով՝ կալանքից ազատ արձակման միջնորդության քննարկման ժամանակ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները հիմնավորել են, թե ինչու պետք է անձը կալանքի տակ մնա: «Նրանց հիմնավորումն ըստ էության նույնն է, որ ազատության մեջ լինելու դեպքում Խաչատրյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմիններից, կխոչընդոտի գործի քննությանը, իսկ իրենք դեռևս ծավալուն գործեր ունեն անելու և գտնում են, որ ոչ գրավը կարող է պատշաճ վարքագիծ ապահովելու երաշխիք լինել»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ 2016-ից Խաչատրյանը պաշտոնյա չէ, չի կարող ազդել ներկայիս իշխանությունների վրա և հետվիրահատական պարտադիր բուժման մեջ գտնվելու ընթացքում Հայաստան է եկել քննիչի մեկ զանգով՝ հուսալով, որ հետագայում մեկ շաբաթով թույլ կտան բուժում ստանալ: Սարգսյանի խոսքով՝ մեկ շաբաթով բժշկական հետազոտություն անցնելու միջնորդությունը ձգձգվել է, նշանակվել է բժշկական կոնսլիում, որի պատասխանները ուշ են տրվել, իսկ այդ ընթացքում բժշկի կողմից ահազանգեր են եղել՝ բուժումը չշարունակելու դեպքում կրկնակի վիրահատության և դրա հետևանքների մասին: «Հուլիսի 4-ի եզրակացությունը տրամադրվեց սեպտեմբերի 9-ին, պարզվեց որ այդ եզրակացության հիման վրա անձը կարող էր մեկնել արտերկիր բուժվելու»,-ասել է Սարգսյանը: Փաստաբանը հղում է արել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որը, ըստ նրա, հստակ սահմանում է վատ վերաբերմունքի և խոշտանգման արգելքը, նշելով, որ վատ վերաբերմունք է նաև այն, որ պետությունը՝ իմանալով որ անձն ունի առողջական խնդիրներ, չի կատարում իր պարտավորությունը: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում |