Արա Բաբլոյանը և Գագիկ Հարությունյանը հարցաքննվել են ՀՔԾ-ում![]() 24 հոկտեմբերի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանըև Սահմանադրական դատարանի նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը կանչվել են ՀՔԾ՝ հարցաքննության, հայտնում են ՀՔԾ-ում PanARMENIAN.Net ի աղբյուրները: Թեմայի վերաբերյալ ճշտող հարցին ՀՔԾ-ի լրատվականում մեկնաբանություն չտվեցին՝ նշելով, որ այս պահին պաշտոնական տեղեկություն փոխանցել չեն կարող: ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունը: ![]() ![]() «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա «Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա «Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |