Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի Մ-20 ԵԱ ոսկե մեդալակիր

Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի Մ-20 ԵԱ ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալակիր է դարձել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում հանդես եկած 17-ամյա մարզուհին հաղթել է երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով և 14 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված ռուս մարզուհուն: Լիանա Գյուրջյանը հաջող է կատարել բոլոր 6 մոտեցումները և փոքր ոսկե մեդալներ նվաճել պոկում ու հրում վարժություններում:

Սա Հայաստանի թիմի երկրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---