The Consortium Initiative-ն առաջարկում է ԵԱՀԿ ՄԽ-ն փոխարինել հակամարտող կողմերի ոչ կառավարական կազմակերպություններո՞վ

PanARMENIAN.Net - Երկրորդ հայ-ադրբեջանական հասարակական խաղաղարար «Եվրաինտեգրման գործընթացն որպես ղարաբաղյան հակամարտության ձեւափոխման հնարավոր մեխանիզմ» խորագրով համաժողովի շրջանակներում, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-30-ը Բրյուսելում եւ որի կազմակերպիչն էր անկախ խաղաղարարական International Alert կազմակերպությունը, Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին The Consortium Initiative-ի ներկայացուցիչ` փորձագետ Դեննիս Սամմուտի հետ:



Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով Մինսկի խմբի աշխատանքներին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը: Ըստ Սամմուտի, հանրությունը պետք է տեղյակ լինի բանակցային գործընթացին եւ The Consortium Initiative-ի նպատակն է աջակցել դրան: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ երկխոսությանը պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները: Սակայն, ըստ Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի տնօրեն Իրինա Գիգորյանի (Ստեփանակերտ), այդ նախաձեռնությունը իրական չէ: «Մեզ մշտապես ասում են, թե երկխոսությանը պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, ինչին մենք պատասխանում ենք` այդ դեպքում համաժողովներին պետք է մասնակցեն նաեւ հայ փախստակնները Ադրբեջանից: Սակայն դրա մասին չգիտես ինչու ոչ ոք չի խոսում»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---