Մ-20 ԵԱ․ Ծանրորդ Կարեն Ավագյանը ոսկի է նվաճել25 հոկտեմբերի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - 89 կգ քաշային Կարեն Ավագյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։ Հայ ծանրորդը երկամարտում ցույց է տվել 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Ավագյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։ Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել։ Երկամարտում Աղանյանը ցույց է տվել 358 կգ արդյունք (162կգ+196կգ): Աղանյանը փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ ոսկե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ավելի վաղ Մ-20 տարեկանների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |