Ավելորդ քաշ, մազոտ քիթ ու ականջներ. Ինչ է սպասվում 20 տարվա նստակյաց աշխատանքից հետո (վիդեո)

Ավելորդ քաշ, մազոտ քիթ ու ականջներ. Ինչ է սպասվում 20 տարվա նստակյաց աշխատանքից հետո

PanARMENIAN.Net - Մասնագետները հարցում են անցկացրել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի մի քանի հազար բնակիչների շրջանում և պարզել են, թե ամենից հաճախ ինչ հիվանդություններով են տառապում գրասենյակային աշխատակիցները:

Ստանալով տվյալները՝ մասնագետները ստեղծեցին Էմմա անունով մոմե տիկնիկը՝ «օժտելով» նրան տարբեր հիվանդություններով, որոնք հատուկ են նստակյաց կյանք վարող մարդկանց, որոնք անտեսում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Այդպես, Էմման ակնհայտ խնդիրներ ունի ավելորդ քաշի, հատկապես որովայնի շրջանում, և կեցվածքի հետ կապված: Բացի այդ, «կինը» անոթների վարիկոզ լայնացում ունի, ուռած դաստակներ, մաշկի դեղնավուն երանգ, մազակալած ականջներ և քիթգրասենյակում օդի վատ որակի պատճառով:

Նման տխուր հետևանքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ավելի քիչ ժամանակ անցկացնել համակարգչի առջև, ավելի շատ շարժվել, ավեի հաճախ լինել մաքուր օդին, ակտիվ հանգստանալ և լավ սնվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---