9 ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 7․1%-ով

9 ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 7․1%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1%-ով:

Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 1.4 տրլննախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով՝ 9.7%-ով:

Առևտրաշրջանառությունը կազմել է 2.2 տրլն՝ աճելով 8.8%-ով, շինարարության ծավալը կազմել է 2.5 մլն՝ նախորդ տարվա համեմատ աճելով 4.4 %-ով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 5.7 տրլն՝ նվազելով 4.8%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 177․ 633 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5.9%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---