200-ից ավելի խաչ կբաժանվի տրանսպորտի վարորդներին

200-ից ավելի խաչ կբաժանվի տրանսպորտի վարորդներին

PanARMENIAN.Net - Միջքաղաքային տրանսպորտի վարորդներին 200-ից ավելի խաչ կբաժանվի:Հոկտեմբերի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Գյուտ Խաչի տոնին:

Թեմի երիտասարդական կառույցների անդամները Սբ Սարգիս եկեղեցում կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա խաչեր ու աղոթաթերթեր կնվիրեն «Կիլիկիա» ավտոկայանի միջքաղաքային տրանսպորտի վարորդներին:

Նույն օրը՝ ժամը 15:00-ին, երիտասարդները կհավաքվեն Նոր Նորքի Սբ Աստվածածին եկեղեցում և ընդհանրական աղոթքից հետո խաչեր կնվիրեն նաև Գայի պողոտայով անցնող տրանսպորտի վարորդներին, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---