Ապօրինի ծառահատման դեպք` Կապանում![]() 26 հոկտեմբերի 2019 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ փայտանյութը հատել են իրենց կարիքների համար: Նշված փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին: Բենզասղոցները և կացինը առգրավվել են:Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: ![]() ![]() «Ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո Աբազյանը զանգահարել է»,-գրել է նա Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |