Դուրյան․ Ծնողը պիտի երեխային սեռական բռնության վտանգի մասին իրազեկի

Դուրյան․ Ծնողը պիտի երեխային սեռական բռնության վտանգի մասին իրազեկի

PanARMENIAN.Net - 2019-ի վերջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 116 դեպք, ընտանիքում՝ 8 դեպք, իսկ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 45 է: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

2018-ի համեմատ անչափահասների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերը նվազել են 1-ով, սեռական բռնության դեպքերն ավելացել են 2-ով, 5-ով ավելացել են նաև ընտանիքում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը:

«Առաջին իրազեկողը պետք է լինի ծնողը: Ամեն անգամ անդրադառնում ենք ընտանիքին, որովհետև ծնողների դերն անգնահատելի է երեխայի սեռական դաստիարակության հարցում: Առաջինը ծնողի դերն է, հետո՝ կրթությունը»,- ասել Նելլի Դուրյանը՝ անդրադառնալով սեռական անձեռնմխելիությանն ուղղված հանցագործության դեպքերի աճին:

Դուրյանի խոսքով՝ սեռական բնույթի հանցագործության անչափահաս զոհերի տարիքային շեմը սկսում է 12-13 տարեկանից: Նա նաև նշել է, որ սեռական բռնության ենթարկված երեխաները մեծամասամբ աղջիկներ են:

Պաշտոնյան անդրադարել է նաև տնից հեռացած, անկանոն սեռական կյանք վարող դեռահաս աղջիկների երևույթին։ Դուրյանը պատմել է, որ նրանց համար ոստիկանությունն առաջարկել է ստեղծել հատուկ վերականգնողական ծառայություններ, որտեղ նրանց հետ կաշխատեն հատուկ վերապատրաստված, հմտություններ ունեցող մասնագետներ, առաջարկն ընդգրկվել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» ռազմավարական ծրագրում։

«Դա հնարավորություն կտա, որ աղջիկները կտրվեն փողոցից: Նրանց թիվը մեծ չէ, բայց մենք իրավունք չունենք կորցնելու թեկուզ 7-8 երեխա: Նման իրավունք մենք չունենք»,- նշել է Դուրյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---