Բաքվում գտնում են, որ հենց Գյուլն ու ԵՄ-ն կարող են իրական միջնորդներ դառնալ ղարաբաղյան գործընթացում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի եւ ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքներն ուղղակիորեն կախված են Թուրքիայի նախագահի ՌԴ կատարելիք այցից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Բրյուսելում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա կարծիքով, հենց Աբդուլլահ Գյուլը կարող է հակամարտության կարգավորման իրական միջնորդ դառնալ: «Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման վերջնական արդյունքների մասին մենք կիմանանք միայն Դմիտրի Մեդվեդեւի հետ Գյուլի հանդիպումից հետո»,-գտնում է Մուսաբեկովը:



Միեւնույն ժամանակ, ելույթ ունենալով հայ-ադրբեջանական համաժողովում, Մուսաբեկովն ասել է, որ Թուրքիան բավականին շատ բան կորցրեց «հնգօրյա պատերազմի» ժամանակ, հատկապես տնտեսության մեջ: «ԵԱՀԿ ՄԽ-ն կաթվածահար վիճակում է, ուստի հակամարտության լուծումը պետք է իր վրա վերցնի Եվրամիությունը Թուրքիայի հետ միասին»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---