Փաշինյան. ՀՀ-ում տնտեսական բարձր տրամադրություն կա, 2020-22-ին տնտեսական 7-9% աճ է նախատեսվում28 հոկտեմբերի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին պլանավորված է 1․602 տրիլիոն դրամ եկամուտներ, իսկ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ունենք 27․4% աճ: Այս մասին ԱԺ-ում 2020 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ նշելով, որ բյուջի աճը կազմել է 29.9% է: «Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն: Վերջին տարիներին տնտեսագիտության գլոբալ թրենդն այնպիսին է, որ մարդկանց տրամադրությունը, տնտեսական վարքը համարում են հիմնական գործոն: Այսինքն՝ թվերը, գումարումները, հավասարումները՝ իրենց տեղը, ոչ ամբողջությամբ, որոշակիորեն զիջում են հանրության տրամադրությանը: Ես ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում տնտեսական բավականին բարձր տրամադրություն կա»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, Հարկային օրենսգրքում փոփոխություններից հետո մոտավոր հաշվարկով 200 000 քաղաքացու աշխատավարձ կբարձրանա, 10%-ով կբարձրանա նաև կենսաթոշակի միջին չափը, 2020-ի հուլիսի մեկից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 000 դրամ, հաջորդ տարի պետությունը նախատեսվում է նաև 3 մլրդ հատկացնել աղետի գոտու այն բնակիչներին, որոնց նկատմամբ պետության պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Փաշինյանի խոսքով՝ բյուջետային հատկացումները պլանավորվում է 25.3%-ով ավելացնել պաշտպանության ոլորտում, առողջապահության ոլորտում, 2018 թվականի համեմատ, գրանցվել է բյուջետային հատկացումների 33% աճ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառում՝ 41%, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում՝ 21% աճ: «Մեր քաղաքական խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, որն արձանագրված է. 2020-22 թվականի ժամանակահատվածում հույս ունենք հասնել 7% , 8% և համապատասխանաբար 9% տնտեսական աճերի: Սա ես համարում եմ իրատեսական՝ հաշվի առնելով նաև այն տրամադրությունները, որոնք ունենք տնտեսության մեջ: Ես համարում եմ որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, իրողություն է,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում: Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |