ԶԼՄ. ԻՊ-ն նոր ղեկավար ունի՝ Աբդուլլահ Քարդաշն է

ԶԼՄ. ԻՊ-ն նոր ղեկավար ունի՝ Աբդուլլահ Քարդաշն է

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն նոր պարագլուխ ունի՝ դա Աբդուլլահ Քարդաշն (Քարդեշ) է, որը հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլահ ալ Աֆարի, հայտնում է Newsweek-ը:

Հոկտեմբերի 26-ին կամ 27-ին ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների արդյունքում: Օգոստոսին Բաղդադին Քարդաշին նշանակել էր խմբի «մահմեդական գործերի» կառավարիչ:

Թեև քիչ բան է հայտնի իրաքցի նախկին սպայի մասին, որը ժամանակին ծառայել է Սադդամ Հուսեյնին, հետախույզներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, ասել է պարբերականին, որ Քարդաշը կարող էր ստանձնել Բաղդադիի դերը, որը վերջին շրջանում ավելի շատ սիմվոլիկ բնույթ էր կրում:

Դեռևս պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել Բարիշա գյուղում գտնվող Բաղդադիի ճամբարում և ինչու էր ԻՊ ղեկավարը թաքնվում մրցակից ջիհադական «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման տարածքի խորքում, որը ղեկավարում է Բաղդադիի նախկին զինակից Աբու Մուհամեդ Ալ Ջոլանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---