Ընտրություններից մի քանի օր առաջ Բարակ Օբաման կրկին խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը 3 նոյեմբերի 2008 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու, դեմոկրատ Բարակ Օբաման կրկին հաստատեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Բարակ Օբաման հանդես է գալիս 106-րդ բանաձեւի ընդունման օգտին եւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա սատարում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, քանի որ դա բխում է անվտանգության ընդհանուր շահերից եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությունից»,-ասվում է «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությանը եւ Հայ Դատի հանձնախմբին հղած հայտարարության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն ողջունում է այն փաստը, որ ԱՄՆ նախագահության թեկնածու Բարակ Օբաման հաստատեց իր դիրքորոշումը Ամերիկայի հայ համայնքին հուզող հարցերի վերաբերյալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |