ՀՀ վարչապետն առաջին անգամ պաշտոնական այցով ՌԴ կմեկնի 2020-ին

ՀՀ վարչապետն առաջին անգամ պաշտոնական այցով ՌԴ կմեկնի 2020-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի 2020-ի սկզբին: Այդ մասին ռուսական «Կոմերսանտի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահի հետ Երևանում:

«Երևանում մենք Վլադիմիր Պուտինի հետ հրավերներ փոխանակեցինք: Պայմանավորվեցինք, որ սկզբից ես կայցելեմ ՌԴ պաշտոնական այցով, հետո՝ նա կայցելի»,-ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հստակ ամսաթվի բացակայության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է.«Գուցե առաջին կիսամյակում ես այցելեմ, տարվա երկրորդ կեսին Վլադիմիր Պուտինը»:

«Կոմերսանտին» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև գազի սակագնի շուրջ ՌԴ հետ բանակցությունների մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---