Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու համար ներդրողի համաձայնություն կա![]() 29 հոկտեմբերի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ու մասնավոր ներդրողը նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին, «Հետքի» հաղորդմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Ներդրող կողմի հետ նախնական համաձայնություն ունենք, որ ֆինանսավորի հենց սկսված նախագծային փուլից` նախագիծը, նախահաշիվը կազմելու համար և հետագայում քննարկվի դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում մետրոյի կայարանի շինարարության հարցը»,- նշել է փոխքաղաքապետը` հավելելով, որ առաջարկվում է բիզնես մոդել, համաձայն որի մետրոյի վերջնակետում մոլ կամ բիզնես կենտրոն կառուցվի: Սարգսյանի խոսքով` վերջերս Երևան են եկել ներդրողի կողմից ներգրավված շինարարները, որոնք ուսումնասիրություն են կատարել թե Հրազդանի կիրճի, թե թունելի հատվածում` հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: «Իրենց հետ վերջնական պայմանավորվածություն ունեցանք, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կկառուցեն, կներկայացնեն՝ մեր տված պարամետերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարարությունը»,-ասել է Սարգսյանը` հույս հայտնելով, որ գարնանից որոշակի աշխատանքներ կմեկնարկեն: Փոխքաղաքապետը նաև նշել է, որ ներդրողի հետ քննարկվող նախագծում կայարանը կլինի կամրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով զինված, որը հնարավորություն կտա շարունակելիությունն ապահովել մինչև հաջորդ կայարան: Հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում ներկայացրել էր մետրոյի նոր կայարանի էսքիզները՝ նշելով, որ Մասնավոր ներդրումների հաշվին իրականացվելու է նաև Երևանի մետրոպոլիտենի ընդհանուր զարգացման ծրագիրը: 2019-ի սկզբին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտնել էր Աջափնյակում մետրոյի երկու նոր կայարան կառուցելու մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |