Գյումրիի ռուսական ռազմակայանի ներուժը գրեթե կկրկնապատկվի![]() 29 հոկտեմբերի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի: Այդ մասին հայտարարել է ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը ռազմակայան այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Նախարարին զեկուցվել է, որ դա հնարավոր կդառնա արդիական նոր սպառազինություններով ու նոր ռազմատեխնիկայով վերազինումից հետո: Հարավային զինվորական շրջանի շատբի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևն իր հերթին զեկուցել է, որ «ռազմակայանը լիովին ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով և սպառազինությամբ»,-հայտնում է Interfax-ը: Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:Նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |