Նոյեմբերի 2-ից վարորդներն ինքնուրույն կգրանցեն վթարը

Նոյեմբերի 2-ից վարորդներն ինքնուրույն կգրանցեն վթարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ կառավարության հաստատած՝ համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն՝ հորդորելով վարորդներին և ավտոսեփականատերերին նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահպանել մեքենայում:

Այսպիսով, վթարի գրանցումը կիրականացվի վարորդների կողմից ինքնուրույն, և անհրաժեշտ չի լինի սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների ժամանմանը կամ նրանց կողմից որևէ համաձայնության ստացմանը։ Այսպիսով, անհրաժեշտ է լինելու վթարից հետո 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։

«Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավելի, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթեւեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ»,- ասված է հաղորդագրությունում:

Հայտարարագրով հնարավոր է լինելու գրանցել այն ավտովթարները, որոնցումներգրավված է միայն երկու մեքենա և որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, ՃՏՊ արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ մեքենաներին, ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը և տուժող վարորդի ակնկալած հատուցումը չի գերազանցում 100,000 դրամը:

Այս պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդներն առնվազն 3 անգամ լուսանկարահանում (տեսանկարահանում) են վթարում ներգրավված մեքենաներն այնպես, որ երևան երկու մեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։

Վթարի մեղավոր վարորդն իր վարած մեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով ՃՏՊ մասին տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը:

ՀՀ կառավարության նույն որոշմամբ նախատեսվել է համաձայնեցված հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով (բջջային հավելվածով) լրացնելու և ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն, որի ներդրման մասին վարորդները լրացուցիչ կիրազեկվեն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---