Շոյգու. Ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել մարտահրավերներին տարածշրջանում

Շոյգու. Ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել  մարտահրավերներին տարածշրջանում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել տարածշրջանում առկա մարտահրավերներին և կայունության երաշխավոր է Կովկասում: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:

«Ռազմակայանը մարտունակ է և պատրաստ է ՀՀ ԶՈւ հետ համատեղ դիմակայել անվտանգության առկա մարտահրավերներին»,-ասել է Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանցի նախարարը նշել է Մոսկվայի և Երևանի փոխգործակցության աճող տեմպերն ու առաջարկել է հաստատել 2020-ի երկկողմ ռազմական գործակցության ծրագիրը: «Նախատեսում ենք նույնքան ինտենսիվ շարունակել մեր գործակցությունը: 2020-ի երկկողմ գործակցության ծրագիրը ավելի քան 60 համատեղ միջոցառում է նախատեսում: Առաջարկում եմ հաստատել այն»,-ասել է Շոյգուն:

ՌԴ նախարարը նշել է, որ ՌԴ-ն ու Հայաստանը հաջողությամբ գործակցում են ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում:

Շոյգունմ նշել է նաև, որ ՌԴ-ն բարձր որակավորման ռազմական կադրեր է պատրաստում ՀՀ համար: «ՌԴ բուհերում 246 հայ զինծառայող է ուսում ստանում»,-ասել է Շոյգուն:

Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:

Նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ:

Ընթերցեք նաև.Գյումրիի ռուսական ռազմակայանի ներուժը գրեթե կկրկնապատկվի

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---