Մետրոյի վճարային նոր համակարգ կներդրվի. Ժետոնները կփոխարինվեն քարտով29 հոկտեմբերի 2019 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի իրականացրած ուսումնասիրությունների, բանակցությունների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի մետրոյի ներկա վճարային համակարգը արդյունավետ չէ, և ներդրումային ծրագիր է անհրաժեշտ այն փոխելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնում է shantnews-ը։ Սարգսյանը նշել է, որ նախատեսում են մետրոյի նոր վճարային համակարգի ներդրման համար մրցույթ անցկացնել։ Փոխքաղաքապետը վստահեցրել է՝ երբ համակարգը պատրաստ լինի, մետրոյի ժետոնի փոխարեն կկիրառվեն հենց մետրոյի քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելված և հնարավոր բոլոր ժամանակակից այլ տարբերակները։ Հոկտեմբերի 29-ին Երևանի փոխաքաղապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ու մասնավոր ներդրողը նախնական համաձայնություն են ձեռք բերել: «Ներդրող կողմի հետ նախնական համաձայնություն ունենք, որ ֆինանսավորի հենց սկսված նախագծային փուլից` նախագիծը, նախահաշիվը կազմելու համար և հետագայում քննարկվի դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում մետրոյի կայարանի շինարարության հարցը»,- նշել էր փոխքաղաքապետը Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |