ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Թովմասյանի դեմ քրգործը

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Թովմասյանի դեմ քրգործը

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, հայտնում է «Շանթ» հ/ը-ն՝ հղում անելով ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ: «Հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը սկսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: ՍԴ-ն մերժել էր՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը: Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, իսկ հաջորդ օրը ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն ԱԱԾ-ում հարցաքննվել էին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---