Բուքիքիո․ ԱԺ-ն ու ՍԴ-ն պիտի հարգեն միմյանց իրավունքներն ու պարտականությունները

Բուքիքիո․ ԱԺ-ն ու ՍԴ-ն պիտի հարգեն միմյանց իրավունքներն ու պարտականությունները

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր մտահոգությունն է հայտնել կառավարության ու խորհրդարանի և Սահմանադրական դատարանի միջև կոնֆլիկտի կապակցությամբ։

Հանձնաժողովի կողմից տարածած հայտարարությունում նշվում է, որ «վերջին իրադարձությունների արագ զարգացումն ու մեդիայով սփռումը չեն նպաստում խնդիրների հանգիստ լուծմանը»։

Բուքիքիոն նշել է, որ ժողովրդավարությունում խորհրդարանը վայելում է բարձրագույն լեգիտիմությունը շնորհիվ ինքնիշխանության պահապանը լինելուն, իսկ ՍԴ-ն ինստիտուտ է, որին վստահված է սահմանադրական արժեքների պահպանումը։ Ինստիտուտները պիտի գիտակցեն սեփական իրավունքները և, պարտականությունները և իրավասությունը ու գիտակցեն և հարգեն մյուսներինը։ Նրանք պիտի ցուցաբերեն զսպվածություն ու հարգեն իրար, պահպանեն համապատասխան ընթացակարգերը։

Եթե դա չի արվում, եթե ժողովրդավարության մշակույթն ու հասունությունը պակասում են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական ու տնտեսական առաջընթացը: «Կոչ եմ անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ անհանգստացնող իրավիճակը հանդարտացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը վերականգնելու նպատակով», - ասվում է Բուքիքիոյի հայտարարությունում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---