Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով30 հոկտեմբերի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալութունը: Հրապարակման մեջ նշվում է, որ Սաթերֆիլդը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Թուրքիային վերաբերող 2 որոշումների հետ կապված: Դրանցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության ընդունմանը, մյուսը պատժամիջոցներ է նախատեսում Թուրքիայի դեմ՝ Սիրիայում գործողություններ կատարելու համար: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը: Բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»,- ասել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |