
Նոյեմբերի 2-ի լուսադեմից ՍկանդինավիայիցՀայաստանի տարածք կներխուժի արկտիկական ճակատ,ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա, կտեղա առաջին ձյունը»,- նշել է նա։
Բացի այդ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին-4․․․-5 աստիճան։