The Financial Times. Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների սառույցը սկսում է հալել

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների սառույցը սկսում է հալել. երկու երկրների նախագահները խոստացել են Լեռնային Ղարաբաղի խռովահույզ հանրապետության` ահա արդեն 15 տարի շարունակվող հակամարտությանը քաղաքական լուծում գտնել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա գործընկերը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կազմակերպած հանդիպման ընթացքում: Երեքն էլ այնուհետեւ ստորագրել են մի հռչակագիր, որում ասվում էր այդ հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերի ակտիվացման եւ տարածաշրջանում կայունություն երաշխավորելու մասին»,- գրում է The Financial Times-ը:



Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օգոստոսյան պատերազմը լրացուցիչ խթան հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: «Հայաստանն իր հերթին պատրաստ է դիտարկել Լեռնային Ղարաբաղին հարող` պատերազմի ժամանակ գրավված որոշ շրջանները հանձնելու հնարավորությունը, բայց պնդում է այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը չպետք է անգամ քննարկվի: Միեւնույն ժամանակ շատերը` ինչպես խռովահույզ հանրապետությունում, այնպես էլ Երեւանում, վախենում են վերջին տարիներին Բաքվի ռազմական ծախսերի կտրուկ աճից, հատկապես հաշտության պայմանագրի բացակայության պայմաններում»,- գրում է The Financial Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---