Սերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, թող ձերբակալեն30 հոկտեմբերի 2019 - 21:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր անձի հետ կապված վախենալու որևէ բան չունի։ Այդ մասին, News.am-ի հաղորդմամբ, նա հայտարարել է Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո՝ պատասխանելով շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի։ «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն», - նշել է նա: Այնուամենայնիվ, Սարգսյանն ասել է՝ ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ «Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»,- ասել է Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, որոնք ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները՝ հավելելով, որ ինքը որոշում փոխող չէ, երբեք չի փոխել իր որոշումը։ «Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»,-եզրափակել է Սարգսյանը՝ հավելելով, որ ավելին չի ուզում ասել, քանի որ ՀՀ քաղաքացիների հետ խոստացված պարզ և անկեղծ զրույցի ժամկետը մոտենում է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |