ՀՔԾ. Արսեն Բաբայանի մոտ ազգականները կկարողանան տեսակցել նրան31 հոկտեմբերի 2019 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Արսեն Բաբայանի կնոջը թույլատրվել է տեսակցել նրան, ըստ այդմ` մերձավոր ազգականների մասով հանվել է Բաբայանին տեսակցելու արգելքը: Երեխաները ևս մոր ուղեկցությամբ կկարողանան տեսակցել հորը»,- ասաց Օհանջանյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով, ապանրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Բաբայանը կալանավորվել էր հոկտեմբերի 24-ին։ Բաբայանը, ըստ ՀՔԾ պաշտոնական հիմնավորման, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել է պաշտոնեական կեղծիքներ։ Կալանավորման պահից Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք էր դրվել քրեական վարույթն իրականացնող մարմնի` ՀՔԾ–ի որոշմամբ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |