Պակիստանում 60 մարդ է զոհվել գնացքի հրդեհից

Պակիստանում 60 մարդ է զոհվել գնացքի հրդեհից

PanARMENIAN.Net - Ուղևորատար գնացքի հրդեհի հետևաքով ավելի քան 60 մարդ է մահացել Պակիստանում: Հրդեհը սկսել է գազի բալոնի պայթյունից, որն ուղևորներն օգտագործել են ուտելիք պատրաստելու համար: Պատահարը տեղի է ունեցել Պակիստանի Պենջաբ նահանգում, հաղորդում է BBC-ն: Կրակը բռնկվել է միանգամից 3 վագոններում, երկրի իշխանությունները հաղոդրում են, որ ուղևորների մեծ մասը մահացել են գնացքից դուրս ցատկելիս: Հաղորդվում է 30 տուժողի մասին, սակայն նշվում է նաև, որ նրանց թիվը կարող է աճել:

Պակիստանում երկաթուղային վթարները հաճախ են ուղեկցվում բազմաթիվ զոհերով, քանի որ, որպես կանոն, գնացքները երթևեկում են ծանրաբեռնված: 2019-ի հունիսին և սեպտեմբերին երկաթուղային երթևեկության ընթացքում ծագած պատահարներից 15 մարդ է մահացել: 2007-ին մեկ այլ վթարի հետևանքով մահացել էր 56 և վիրավորվել 120 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---