Սինանյան. Ասում են՝ թուրքերը չեն թողնում հայերին վերադառնալ իրենց վերահսկված սիրիական տարածքներ31 հոկտեմբերի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքերը որոշ նախապայմաններ են դրել իրենց կողմից վերահսկվող սիրիական տարածքներ բնակիչների վերադարձի առումով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սիրիական Թել Աբյադից հեռացած 15 հայ ընտանիքները վերադառնում են իրենց բնակավայր: Սինանյանը նշել է, որ, ըստ վերջին տվյալների, թուրքերը որոշ նախապայմաններ էին դրել՝ ով կարող է վերադառնալ, ով չի կարող, ասում են՝ հայերը այն կատեգորիայի մեջ են, որ չեն կարող վերադառնալ, հայտնում է Shantnews.am-ը: : «Մենք փորձում ենք հստակություն մտցնել այստեղ, հասկանալ: Այդ տարածքը թուրքերի կողմից վերահսկվում է: Ասում են՝ հայերը չեն կարող վերադառնալ: Ուզում եմ նշել՝ չենք ճշտել, մեզ այդպես են հայտնել, ուզում ենք հասկանալ՝ այդպես է, թե ոչ»,- ասել է նա: Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայում։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 10 կետանոց հուշագիր-համաձայնություն Սիրիայի հարցով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |