ՔԿ. Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել

ՔԿ. Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել

PanARMENIAN.Net - Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել, իրեղեն ապացույցները չեն ոչնչացվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների վարչության պետ Արթուր Մելիքյանը, հաղորդում է Aysor.am-ը։

«Ավելին ասեմ՝ արդեն մեկ տարի է՝ մոնիթորինգի հանձնաժողով կա, որում աշխատում են ՀԿ-ների ներկայացուցիչները։ Այդ հանձնաժողովում պետական ապարատի ծառայողները՝ մենք, գործառույթ չունենք, ընդամենն օգնող դեր ունենք։ Այսինքն՝ գործի նյութերը տրամադրում ենք, իրենք դրանցով աշխատում են։ Գործերը կոծկվել չեն կարող»,-ասել է Արթուր Մելիքյանը՝ հավելելով, որ ծնողների գնահատականները մի փոքր այլ են, նրանք համաձայն չեն գործով ձեռք բերված փաստական ապացույցներով ստացված հիմնավորումների հետ։

Հոկտեմբերի 31-ին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են: ԱԺ փոխնախագահի հետ զրույցում զինվորների ծնողները նշել էին, որ քրեական գործերը կոծկած բոլոր անձինք և կառույցները թաթախված են հանցանքի մեջ և չեն կարող արդար դատաքննություն իրականացնել ու բացահայտել իրենց որդիների մահվան գործերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---