Լավրով. Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցերի շուրջ

Լավրով. Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցերի շուրջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցելությունների շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ երկխոսության դրական արդյունքի վերաբերյալ հույսերը պահպանվում են:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ապրիլին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ հետ համատեղ «մի շարք հումանիտար քայլերի հեռանկարներ ձևավորվեցին», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն ժամանակ քննարկվեցին նաև երկու կողմերում պահվող անձանց փոխանակման, զոհվածների դիերի փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի հարցերը՝ մի փոքր մեղմելու համար լարվածությունն ու վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջ շարժվելու նպատակով: Լրագրողների վերաբերյալ, ինչպես գիտեմ, երկխոսությունը ընթանում է, հույս կա...»,-ասել է նա:

«Պահվող անձանց փոխանակման պարագայում իրավիճակը հուսադրող չէ, բայց, մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ հարկավոր է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Ըստ նրա, «կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ հարկավոր են համանախագահների շարունակվող ջանքերը»: Նա հավելել է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստում կարևոր կլինի օգտագործել ՄԽ համանախագաների ելույթները «առավել դրական մթնոլորտ ձևավորելու համար»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2 հունով՝ բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---