Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ քրգործ է հարուցվել31 հոկտեմբերի 2019 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել՝ իրականացնելով Վանաձորի կեղտաջրերի մաքրման նախկին կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Քաղաքապետն աճուրդի արդյունքում ընդհանուր 239.3 մլն դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․2 մլն դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին, ինչի պատճառով համայնքին տրվել է առանձնապես խոշոր չափերի՝ 176 մլն դրամի վնաս։ Նշվում է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․4 մլն դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ «Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Այս գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |