Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ ողջունում է Ղարաբաղի շուրջ ստորագրված մոսկովյան հռչակագիրը

PanARMENIAN.Net - Եվրամիության ղեկավարությունը ողջունում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հռչակագրի ստորագրումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի ԱԳՆ-ում, տվյալ հռչակագիրը դրական քայլ է, որը նպաստելու է Կովկասում լարվածության նվազեցմանն ու կայունության հաստատմանը: Ղարաբաղյան գործընթացը մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակելու` կողմերի վճռականությունը կթեթեւացնի խաղաղ ճանապարհով, բանակցությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակաշռված կարգավորման հասնելը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---