ՀՀ հյուպատոսությունը նամակ է հղել CBS-ին՝ «Հատուկ ջոկատ» սերիալում Ղարաբաղին վերաբերվող դրվագի համար 1 նոյեմբերի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ակտիվորեն աշխատում են ամերիկյան CBS-ով հեռարձակվող «Հատուկ ջոկատ» (Seal Team) հեռուստասերիալի հոկտեմբերի 17-ին եթեր հեռարձակված դրվագի առնչությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել էր «Հատուկ ջոկատ» (SEAL Team) հեռուստասերիալի նոր սերիան, որտեղ ներկայացվում էր, թե Լեռնային Ղարաբաղը վտանգ է ստեղծել ադրբեջանական էլեկտրակայանի համար, իսկ ամերիկայն ուժերը պետք է օգնության հասնեն տարածաշրջանում իրենց միակ դաշնակից Ադրբեջանին: Գործողությունների ավարտին պարզվում է, որ ադրբեջանական էլեկտրակայանը «գրավվել» էր իրանական ուժերի կողմից: Այս թեմայով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել CBS ընկերությանը, դիմել է նաև ընկերության ղեկավարների հետ հանդիպելու հարցմամբ: «Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների միջոցով արշավ է կազմակերպվել՝ հեռուստաալիքին բողոքի բազմաթիվ հաղորդագրություններ, նամակներ և զանգեր ուղղելու միջոցով»,- նշվում է ԱԳՆ պատասխանում: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից չեն նշել, թե ունեցել են արդյոք այս արշավներն արձագանքներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |