Վայոց ձորում ծեծված փոխգնդապետը կենդանության նշաններ է ցույց տվել, բայց դեռ անգիտակից է

Վայոց ձորում ծեծված փոխգնդապետը կենդանության նշաններ է ցույց տվել, բայց դեռ անգիտակից է

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել: Այս մասին Aysor.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արա Մխիթարյանը ձեռքն է շաժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր», - նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ փոխգնդապետը, սակայն, գիտակցություն չունի, չի կարողանում շփվել։

Սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանին, ինչի հետևանքով վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Եղեգնաձոր բժշկական կենտրոն», ապա՝ Զինվորական հոսպիտալ։Այս գործով կալանավորվել են Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Միջադեպից օրեր անց հրաժարական Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---