Bellingcat. Ադրբեջանը ներխուժում է Վրաստանի տարածք

Bellingcat. Ադրբեջանը ներխուժում է Վրաստանի տարածք

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը նոր բարձունքներում՝ Բաբաքյար լեռան վրացական հատվածում: Այդ մասին ասվում է բրիտանական Bellingcat-ի լրագրողական հետազոտության մեջ:

Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է:

2019-ի ապրիլին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ հսկողության տակ են առել ռազմավարական նշանակության բարձունքները Հայաստանի հետ սահմանին: Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովը օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է առաջ շարժվել մի քանի ուղղությամբ և դիրքեր գրավել ռազմավարական բարձունքներում»:

2019-ի օգոստոսին հայկական ԶԼՄ-ները գրեցին, որ 2019-ի ամռան ընթացքում 3-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները, հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բարելավել էին դիրքերը, ինչը, մասնավորապես, էապես բարձրացրել է Հայաստան-Վրաստան միջպետական հատվածի որոշ հատվածների անվտանգության մակարդակը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---