Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասը

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասը

PanARMENIAN.Net - Ահաբեկիչները հրթիռակոծել են սիրիական Հալեպի բնակելի թաղամասը: Գրոհայինները 2 հրթիռ են արձակել: Խաղաղ բնակիչներից մեկը վիրավորվել է:

«Կինը վիրավորվել է Հալեպի Ալ Նիլ թաղամասի հրթիռակոծման հետևանքով»,-գրել է գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի Հալեպի ազատագրումից հետո ծայրահեղականների ջոկատներն ամրացել են Հալեպից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ընկած գյուղերում, որտեղից պարբերաբար գնդակոծում են քաղաքի բնակելի թաղամասերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---