Ցոլակյան. ԱԻՆ-ը նոր ուղղաթիռ կունենա

Ցոլակյան. ԱԻՆ-ը նոր ուղղաթիռ կունենա

PanARMENIAN.Net - 2019-ը հրդեհների քանակով աննախադեպ էր: Այդ մասին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ արդեն մի քանի օր է, ինչ անձրևներով պայմանավորված, հրդեհներ համարյա չկան:

Անդրադառնալով տեխնիկական վերազինման խնդրին՝ նախարարը հայտնել է, որ նոր ուղղաթիռ է գնվելու: «Որպեսզի ծախսը քիչ լինի, հարցը լուծելու ենք ՊՆ-ի հետ համատեղ։ Նոր ուղղաթիռների մասին է խոսքը», - ասել է նախարարը։

«2019-ը հրդեհների քանակով աննախադեպ էր։ Այլ տարիների համեմատ՝ մոտ 3 հազար հրդեհ ավելի ենք ունեցել։ Պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին։ Բայց տեխնիկական վերազինման խնդիր ունենք։ Այս տարի մոտ 260 միլիոնի ձեռքի գործիքներ առանք, որը չունեինք։ Սպասում ենք նոր խմբաքանակի՝ ռուսական և ճապոնական ուղղություններից։

Ցոլակյանը հավելել է նաև, որ նախարարությունը ստանալու է ճապոնական 21 և ռուսական 26 մեքենա։ «Եթե դրանք ժամանակին գան, բավականին ապահովված կլինենք»,-ասել է նա:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է հրդեհի 150 ահազանգ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---